1.Ինչ է բնութագրում ուժը: — Ուժը մարմինների փոխազդեցության քանակական չափը:
2.Որ ուժն է կոչվում 1նյուտոն(1Ն): — 1 Նյուտոնն այն ուժն է, որի ազդեցությամբ 1 կգ զանգվածով մարմինը մեկ վայրկյանում իր արագությունը փոխում է 1 մ/վ-ով:
3.Ինչպիսի մեծություն է ուժը: — Ուժը վեկտորական մեծություն է, քանի որ ունի ուղղություն:
4.Որ ֆիզիկական մեծություններն են վեկտորական և որոնք՝ սկալյար: — Այն մեծությունները, որոնք ունեն թվային արժեք և ուղղություն, կոչվում են վեկտորական մեծություններ: Այն մեծությունները, որոնք ունեն միայն թվային արժեք և չունեն ուղղություն, կոչվում են սկալյար մեծություններ:
5.Ուժի ազդեցության արդյունքը ինչ մեծություններից է կախված: — Ուժը կարելի է չափել ելնելով փոխազդեցության ժամանակ մարմնի արագության չափից:
6.Որ մարմիններն են փոխազդում տիեզերական փոխազդեցության ուժերով — Տիեզերական փոխազդեցության ուժը հատուկ է տիեզերքի բոլոր մարմիններին
7.Ինչից է կախված տիեզերական ձգողության ուժը — Տիեզերական ձգողության ուժը կախված է մաչմինների զանգվածներից և նրանց միջև եղած հեռավորությունից:
8.Ինչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը — Fծ=mg
Սովորել Է.Ղազարյանի դասագրքից էջ55 -ից մինչև էջ 62
Լուծել հետևյալ խնդիրնրը
1.Որքան է 2տ զանգվածով փղի վրա ազդող ծանրության ուժը:
m=2տ=2000 կգ Fծ= mg
g=9,8 Ն/կգ Fծ=2000 x 9,8=19600 Ն
Fծ=?
3.Հաշվել ջրի զանգվածը, եթե նրա վրա ազդող ծանրության ուժը 90Ն է:
Fծ=90Ն m= Fծ /g
g=9,8 Ն/կգ mջ=90/9,8=9,2կգ
mջ-?