Blog Feed

Рубрика: Без рубрики

ԱՄՓՈՓՈՒՄ

    Ես Գրիգոր Ստեփանյանն եմ: Մասնակցել եմ հեռավար ուսուցմանը: Այս ամիսների ընթացքում բաց եմ թողել միայն մեկ պատմության և մեկ անգլերենի դաս՝ իմ անփութության պատճառով, քանի որ ժամը ճիշտ չեմ հիշել: Կատարել եմ բոլոր իմ տնային առաջադրանքները և գցել բլոգ, հղումներն ուղարկել դասղեկիս և ուսուցիչներիս: Ոչ բոլոր նախագծերին եմ մասնակցել, քանի որ չեմ սիրում նկարահանվել, ինչ նախագիծ էլ որ կատարել եմ,  եղել են նկարների տեսքով :

  Մասնակցել եմ հետևյալ նախագծերին՝     մայրենիից ,,Զատկի տոնի,, նախագծին

                                                                                                     ,,Ամիսներ անց,, նախագծին

                                                                                                       ,,Սասնա ծռերի հետ,, նախագծին 

                                                                                                    ,, Իմ առօրյան,,

   Մայրենիից կատարել եմ տարբեր ստեղծագործական աշխատանքներ:   

   Մասնակցել եմ դասղեկիս                         —  ,,Ես կարողանում եմ տարբերվել,,  նախագծին                                                              

  Բնագիտությունից մասնակցել եմ          —  ,,Ճանաչում ենք բույսերը,, նախագծին

  Մասնակցել եմ մաթեմատիկայի             — Ֆլեշմոբին        

Շատ շնորհակալ եմ իմ բոլոր ուսուցիչներից մեր հեռավար ուսուցումը հետաքրքիր և բովանդակալից դարձնելու համար:                                                                                          

Рубрика: բնագիտություն

ԱՄՓՈՓՈՒՄ

1. Ի՞նչ է սննդառությունը: Արդյոք բոլո՞ր կենդանի օրգանիզմներն են սնվում: — Սնունդ ընդունելու գործնթացը կոչվում է սննդառություն: Այո , բոլոր կենդանի օրգանիզմները սնվում են:

2.Ի՞նչ են սննդանյութերը:- Կենդանական և բուսական սննդանյութերով սնվում են կենդանի օրգանիզմները:Կենդանի օրգանիզմներում ինչի՞ համար են դրանք օգտագործվում: — Սննդանյութերը օգտագործվում են, որպեսզի ապահովեն կենդանի օրգանիզմի աճն ու զարգացումը:

3. Ի՞նչ գործընթացներ է ընդգրկում սննդառությունը: — Սննդառությունը օրգանիզմի՝ նյութեր և էներգիա հայթհայթելու գործնթաց է:

4. Ի՞նչ է ֆոտոսինթեզը: — Ածխաթթու գազից և ջրից՝ լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումը կոչվում է ֆոտոսինթեզ: Ի՞նչ է առաջանում բույսերում՝ ֆոտոսինթեզի շնորհիվ: — Ածխաթթու գազը փոխակերպվում է օրգանական նյութերի: Ինչո՞ւմ է քլորոֆիլի դերը: — Բույսերի կանաչ գույնը ապահովում է քլորոֆիլը

5.Բույսերում ի՞նչ օրգանական նյութեր գիտեք: Ի՞նչ դեր ունեն դրանք: — Ածխածին ջրածին և թթվածին դրանք օրգանական նյութերն են.  Օր՝ գլյուկոզը:

6. Սննդառության ո՞ր ձեւն է կոչվում ավտոտրոֆ, ո՞րը՝ հետերոտրոֆ: — Կենդանիները, սնկերը, բակտերիաների մեծ մասը չեն կարող ինքնուրույն սինթեզել օրգանական նյութեր, նրանք սնվում են այլ օրգանիզմներում կուտակված պատրաստի օրգանական նյութերով, այդպիսի օրգանիզմները կոչվում են հետերոտրոֆ: Լուսասինթեզի եղանակով սնվող օրգանիզմներին անվանում են ավտոտրոֆ /մարդիկ ավտոտրոֆ են/:

7.Արդյոք բոլո՞ր բույսերն են ավտոտրոֆ: — Ոչ.  Ի՞նչ միջատակեր բույսեր կան, Ներկայացրե՛ք օրինակներ : — Խորշաբույս — Ազատ լողացող ջրային բույս, որի տերևների մի մասը ձևափոխվել են մանր փամփշտիկների, որոնցով որսում է ջրային մանր կենդանիներ, որդեր, թրթուրներ:

8.Ո՞րն է կենդանիների սննդառության առանձնահատկությունը: Կենդանի օրգանիզմների միջև սննդային ի՞նչ փոխհարաբերություններ կան: — Կենդանիները սննդառության գործընթացում օգտագործում են բույսերում կուտակած արեգակնային էներգիան:

9. Շրջապատի կենդանի օրգանիզմներից նշե՛ք ավտոտրոֆները և հետերոտրոֆները: Ի՞նչ գիտեք նրանց մասին: — Ավտոտրոֆ են մարդիկ, բույսերը հետերոտրոֆ են:

10. Ի՞նչ եք կարծում՝ գիշատիչներին անհրաժե՞շտ է պահպանել, թե՞ ոչ:  — Այո պետք է պահել, որովհետև յուրաքանչյուր կենդանի ունի իր ուրույն դերն այս կյանքում, նաև կան վերացող տեսակներ, որոնց պետք է առհասարակ պահել և պահպանել:

11.Բնութագրե՛ք այն սննդամթերքը, որն օգտագործում է մարդը: Նշե՛ք, թե ո՛րն ունի բուսական, ո՛րը՝ կենդանական ծագում: — Մարդն օգտագործում է բուսական և կենդանական ծագման սննդամթերքներ,   Օր՝ թթվասեր, կաթնաշոռ, ձու, հավի միս – կենդանական ծագման են և բուսական ծագման՝  սունկ, շաքարավազ, պղպեղ, գազար.

Рубрика: մաթեմատիկա

Պատահույթներ

310. Հետևյալ իրադարձություններից որո՞նք են պատահույթներ.

ա) Դուք դուրս եք գալիս տնից և հանդիպում եք Ձեր վերևի բնակարանում ապրող հարևանին։ — A

բ) Ուժգին քամի է փչում, իսկ ծառերի տերևները չեն շարժվում։ — ∅

գ) Սեղանի թենիս խաղալիս Դուք հաղթել եք Ձեր ընկերոջը (որը նույնքան լավ է խաղում, որքան Դուք)։ — B

դ) Թռչնակը ներս կթռչի Ձեր սենյակը։ — C

311. Հետևյալ իրադարձություններից որո՞նք են հավաստի.

ա) Դուք միացրել եք լույսը, իսկ լամպը չի վառվել։ — A

բ) Զամբյուղում 10 խնձոր կար։ Երբ զամբյուղի մեջ դրեցին ևս մեկ խնձոր, այնտեղ եղավ 11 խնձոր։ — Ω

գ) Զամբյուղում 5 տանձ կար։ Երբ զամբյուղի մեջ 4 խնձոր էլ դրեցին, այնտեղ եղավ 9 խնձոր։ — ∅

դ) Հրաձիգը կրակել է և դիպել թիրախին։ — B

ե) Չորս մարդու համար ճաշ պատրաստելիս խոհարարը պղնձի մեջ լցրեց կես տուփ աղ։ Ճաշը աղի ստացվեց։ — Ω

312. Հետևյալ իրադարձություններից որո՞նք են անհնար.

ա) Դրամը նետելիս ընկել է «զինանիշ»։ — A

բ) Գիշերը ծագել է արևը։- ∅

գ) Դուրս գալով փողոց՝ Դուք հանդիպել եք Տիգրան Ա արքային։ — ∅

դ) Հաջորդ շաբաթ վատ եղանակ կլինի։ — B

ե) Դուք մուրճով խփել եք ռելսին, և ձայն է հնչել։ — Ω

զ) Հավաքակայանում միայն մարդատար մեքենաներ կան։ Այնտեղից դուրս է գալիս մի ավտոբուս։- Ω

313. Ո՞ր իրադարձությունն է պատահական, ո՞րը՝ հավաստի, ո՞րը՝ անհնար.

ա) Գցում են խաղոսկրը. կբացվի 1, 2, 3, 4, 5, 6 թվերից որևէ մեկը։ — Ω

բ) Գնել են մի փոշեկուլ. պարզվել է, որ այն խոտան է։ — A

գ) Հայաստանցի մարզիկը կդառնա օլիմպիական խաղերի չեմպիոն։ — B

դ) Աքաղաղը ձու է ածել։ — ∅

ե) Գցել են խաղոսկրը. բացվել է 6 թիվը։ — C

զ) Գցել են խաղոսկրը. բացվել է 10 թիվը։ — ∅

է) Աֆրիկայում Կոնգո գետը ծածկվել է սառույցով։ — ∅

ը) Անկոչ հյուր է եկել։ — A

թ) Հրանոթը կրակել է. լսվել է դղրդյուն։ — Ω

Рубрика: բնագիտություն

Օրգանիզմն ամբողջական համակարգ է

Հարցեր.

1.Ինչո՞վ է պայմանավորված օրգանիզմի ամբողջականությունը։ — Կենդանի օրգանիզմում յուրաքանչյուր օրգան և օրգանների համակարգ փոխկապակցված են և օրգաններից որևէ մեկի աշխատանքի խանգարումն անմիջապես ազդում է մյուս օրգանների աշխատանքի վրա:

2. Ի՞նչ տեղի կունենա, եթե կենդանին չստանա բավարար քանակությամբ սննդանյութ։ — Բավարար քանակությամբ սննդարար նյութեր չստանալու դեպքում դանդաղում է օրգանիզմի աճը, նվազում է ակտիվությունը, խանգարվում է բջիջների վերականգնումը: Օրինակ, երիկամների հիվանդությունը հանգեցնում է օրգանիզմի թունավուրման, նույնիսկ մահվան:

3. Ցողունի վնասվածքն ի՞նչ հետեւանք կարող է ունենալ բույսի կյանքում։ — Ցողունի վնասվածքի դեպքում տերևներին ջուր և հանքային նյութերի մատակարարման գործընթացը խանգարվում է:

4.Ի՞նչ կլինի, եթե կենդանի օրգանիզմները դադարեն սնվել: Պատասխանը հիմնավորե՛ք — Եթե կենդանի օրգանիզմները դադարեն սնվել, կդադարի նրանց աճն ու զարգացումը, կնվազի նրանց ակտիվությունը, նրանց օրգանիզմում սննդարար նյութերի բացակայության դեպքում կենդանի օրգանիզմը կմահանա: