Рубрика: Քիմիա

Նախագիծ: Քիմիական տարրերի անվանումների առաջացումը

Ջրածին

Ջրածինը (Hպարբերական համակարգի առաջին տարրն է։ Առաջին անգամ մաքուր վիճակում ստացել է Հենրի Կավենդիշը 1766 թվականին։ Այն տիեզերքում ամենատարածված տարրն է։ Երկրի վրա այն գտնվում է հիմնականում միացությունների ձևով, իսկ ազատ վիճակում՝ շատ չնչին քանակներով մթնոլորտի վերին շերտերում։ Ջրածինը միացություններում միավալենտ է։

Ջրածնի ատոմը կազմված Է մեկ պրոտոն ունեցող միջուկից և մեկ էլեկտրոնից։ Հանդես է գալիս H2 պարզ նյութի ձևով։ Ջրածին անջատվում է նաև հրաբխային ժայթքումների ժամանակ։

1787 թվականին Ա․ Լավուազիեն «այրվող գազը» դասակարգեց քիմիական տարրերի շարքը և անվանեց ջրածին  — «ջուր ծնող»։

1801 թվականին Ա․ Լավուազիեն հետևորդ ակադեմիկոս Վ. Մ. Սևերգինը ջրածինը անվանեց «ջրաստեղծ նյութ», նա գրել է.

«Ջրածնային նյութերը թթվածնի հետ առաջացնում են ջուր։ Այս փաստը կարելի է ապացուցել, ինչպես բանաձևով, այնպես էլ կազմությամբ։»

Ոսկի

Ոսկի (լատ.՝ Aurum) քիմիական տարր է որի նշանն է Au, տարրերի պարբերական համակարգի 6-րդ պարբերության, 1-ին խմբի տարր։ Ազնիվ մետաղ է, կարգահամարը՝ 79

Ոսկին համեմատաբար փափուկ, ծանր, դեղին մետաղ է։ Ամենալավ կռելի և ձգելի մետաղն է։ Այն դեղնափայլ, գեղեցիկ տեսքով, ազնիվ մետաղ է։ Այն մարդկությանն ամենավաղ հայտնի մետաղներից է։ 1 գ ոսկուց կարելի է ձգել մինչև 3 կմ երկարությամբ լար։ Ոսկին մարդկությանը ամենից վաղ հայտնի մետաղն է։ Հայաստանում և Անատոլիայում այն հայտնի էր մ․ թ․ ա․ 6-րդ հազարամյակում։ Ալքիմիկոսները այն անվանում էին «մետաղների արքա», որի ստացումը հասարակ մետաղներից համարում էին իրենց հիմնական նպատակը։ Նախա-սլավոնական լեզվով «zolto» («ոսկի»), լատ.՝ aurum նշանակում է «դեղին» և կապված է՝ Auror — լուսաբաց բառի հետ։

Յոդ

Յոդ (հին հուն․ «մանուշակագույն»), քիմիական տարր է, որի նշանն է I կամ J (լատ.՝ Iodum), տարրերի պարբերական համակարգի 6-րդ պարբերության 7-րդ խմբի տարր, կարգահամարը՝ 53, ատոմական զանգվածը՝ 126,9044։ Հալոգեն է։ Բնական յոդը բաղկացած է միայն 1271 կայուն իզոտոպից։ Քիմիական ակտիվ ոչ մետաղ է, պատկանում է հալոգեններին։ Սովորական պայմաններում յոդը մուգ մոխրամանուշակագույն, թույլ մետաղական փայլով բյուրեղական նյութ է։ Մոլեկուլը երկատոմ է (I2 բանաձևով)։ Յոդը առաջին անգամ ստացել է ֆրանսիացի քիմիկոս Բ․ Կուրտուան՝ ծովային ջրիմուռներից։  Տարրի անվանումը առաջարկել է Գեյ Լուսյակը, այն ծագել է հին հուն․՝ «մանուշակագույն» բառից, որը կապված է տարրի գույնի հետ։ Բժշկության և կենսաբանության մեջ այս տարրը սովորաբար անվանում են յոդ, օրինակ, «յոդի լուծույթ», համաձային հինա անվանման, որը գոյություն է ունեցել դեռևս 20-րդ դարի կեսերը

Թթվածին

Թթվածին (լատ.՝ Oxygenium), պարբերական համակարգի 2-րդ պարբերության, 6-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 8, ատոմական զանգվածը՝ 15,9994։ Սովորական պայմաններում  թթվածինը անգույն, անհոտ և անհամ գազ է։

Թթվածինը ամենատարածված քիմիական տարրն է Երկրի վրա։ Մթնոլորտում թթվածնի կորուստը օքսիդացման, այրման, նեխման և շնչառության պատճառով լրացվում է ֆոտոսինթեզով։ Թթվածինը առաջին տեղն է առաջացրած միներալների թվով (1364), որոնց մեջ թթվածնի պարունակությամբ գերակշռում են սիլիկատներըքվարցըերկաթի օքսիդները, կարբոնատները և սուլֆատները։

Թթվածինը մտնում է բոլոր այն նյութերի բադադրության մեջ, որոնցից կազմված են կենդանի օրգանիզմները, օրինակ, մարդու օրգանիզմը պարունակում է մոտավորապես 65 % թթվածին։

Հանդես է գալիս երկու ալոտրոպ ձևափոխությունների տեսքով՝ թթվածին (O2) և օզոն (O3)։ Առաջին անգամ միմյանցից անկախ թթվածինը ստացել են շվեդ, գիտնական Շեելե թվականին՝ մագնեզիումի նիտրատի, թորակների ջերմային քայքայումից) և անգլիացի գիտնական Պրիստելին / սնդիկի օքսիդի և սուսրի տաքացումից): 1775 թվականին Ա. Լավուազիեն հաստատեց օդի բաղադրությունը, ցույց տվեց, որ թթվածինը համարվում է թթուների բաղադրիչ մասը և անվանեց այն oxygene — «թթու առաջացնող» (հին հուն․՝ — «թթու» և — «ծնում եմ»), այստեղից էլ հայերեն «թթվածին» անվանումը։

Ազոտ

Ազոտ (լատ.՝ Nitrogenium — ածուխ ծնող), քիմիական տարրպարբերական աղյուսակի 5-րդ խմբի 7–րդ տարրը, քիմիական նշանը՝ N, ատոմային թիվը՝ 7, ատոմային զանգվածը՝ 14.0067:

Ազատ վիճակում անհամ և անհոտ գազ է, ջրում վատ է լուծվում։ Մոլեկուլը կազմված է 2 ազոտի ատոմներից (N2), որոնց կապը շատ ամուր է։

1772 թվականին Հենրի Կավենդիշը իրականացրել է հետևյալ փորձը. նա բազմիցս օդ է բաց թողել այրվող քարածխի վրա, որի արդյունքում առաջացավ նստվածք, որը Կավենդիշը անվանեց խեղդող օդ։ Ազոտը հայտնագործվել է 1772 թվականին շոտլանդացի գիտնական Դանիել Ռեզերֆորդի կողմից՝ ածխի, ծծմբի, գազային ֆոսֆորի այրման արգասիքները ծծմբական լուծույթի միջով անցկացնելիս (այս դեպքում այն չի կլանվում՝ ի տարբերություն CO2-ի)։

Շուտով ֆրանսիացի քիմիկոս Անտուան Լավուազիեն եկավ եզրակացության, որ այդ «խեղդող» գազը մտնում է մթնոլորտի բաղադրության մեջ և անվանեց այն «azote» (հուն․՝  (ազոտոս), անկենդան)։ 

 Մոտ 200 տարի առաջ գիտնականները հայտնաբերեցին, որ մթնոլորտում պարունակվում է այնպիսի մի գազ, որը պիտանի չէ շնչառության համար և չի նպաստում այրմանը։ Պարզվեց նաև, որ մթնոլորտը հիմնականում (4/5 մասով) կազմված է այդ գազից։ Նոր հայտնաբերված գազն անվանեցին «ազոտ»: Սովորական լաբորատորպայմաններում ազոտը «չէր ցանկանում» միանալ ուրիշ տարրերի հետ։ Սակայն շուտով հայտնի դարձավ, որ բնության մեջ ազոտը հաճախ հանդիպում է ուրիշ տարրերի հետ միացություններ կազմած, գոյացնելով, օրինակ, բորակ: Սա մարդուն հայտնի էր վաղուց և օգտագործվում էր դաշտերը պարարտացնելու համար։ Այստեղից էլ առաջացել է ազոտի լատիներեն անվանումը «նիտրոգենիում», հայերեն՝ բորակածին։ «Ազոտ» անունը, ամենատարածված անվանումն է, նշանակում է «անկենդան»:

Оставить комментарий