Рубрика: հայոց լեզու

1. Կարդա՛ տեքստն ու լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Հայոց հինավուրց սրբազնագույն գետը՝ Եփրատը կամ Արածանին  սկզբնավորվում է Հայկական լեռնաշխարհի բարձունքներից, սառցապատ կատարներից: Այն սրընթաց գահավիժում է, փոքր-ինչ հանդարտվում հարթավայրում ու միավորվում Տիգրիսի հետ: Եփրատը Պարսից ծոց չի հասնում:

Սնվելով Ծաղկանց սիգապանծ լեռների ականակիտ աղբյուրներից՝ Արածանի-Եփրատը շառաչյունով թռչկոտում է ժայռաբեկորների վրայով, մի վայրկյան հանգստանում, ապա շունչ առնում Մշո դաշտում: Հանկարծակի սեղմվում ու խեղդվում է Կնճան լեռների կիրճերում:

Ասում են՝ հեթանոս հայերի պաշտելի դիցուհի Աստղիկը, ով սիրո աստվածուհին էր, լոգանք ընդունելու համար ընտրել է այդ վայրը:

Դիցուհու գեղեցկությունը տեսնելու փափագը դեպի այստեղ էր բերում հայ կտրիճներին: Բնությունն անգամ անտարբեր չէր մնում աստվածուհու նկատմամբ: Աստղազարդ երկնքից ասես ապշած նայում էր լուսնյակը, իսկ աստղերը զարմանքով թարթում էին աչքերը…

2. Կետադրի՛ր բնագիրը:

3. Գտի՛ր հատուկ գոյականները, որոնք պետք է գրվեն մեծատառ: Դրանք դարձրո՛ւ մեծատառ:

4. Նշված բառերին գրի՛ր հոմանիշներ.

դիցուհի — աստվածուհի, փերի

փափագ — ցանկություն, երազանք

գահավիժել — վայր գցել, գլորել, գահընկեց անել

ականակիտ — պարզ, ջինջ, զուլալ

5. Որոշի՛ր նշված բառերի կազմությունը/պարզ, բարդ, ածանցավոր, բարդածանցավոր/.

լեռնաշխարհ — բարդ                 

գետ — պարզ

գեղեցկություն — ածանցավոր

հարթավայր — բարդ

սառցապատ — բարդ

Оставить комментарий