1. Տեքստում գտի՛ր և նշի՛ր այն բառերը, որոնք պետք է գրվեն մեծատառ:
ա. գեղանկարչության մեջ առաջին անգամ Հովհաննես Այվազովսկին է պատկերել հայկական բնությունը, Արարատը և Արարատյան դաշտը, Սևանա լիճը, արտացոլել հայրենի բնաշխարհի գեղեցկությունը:
բ. Վանա լճից հինգ-վեց կիլոմետր հեռավորության վրա է Նարեկավանքը, որը միջնադարյան Հայաստանի կենտրոններից մեկն էր. այստեղ է ապրել և ստեղծագործել հայ խոշորագույն բանաստեղծ Գրիգոր Նարեկացին:
գ. Փայտակարանը մեծ Հայքի տասնմեկերորդ նահանգն էր Կուր և Երասխ գետերի ստորին հոսանքի շրջանում՝ Կասպից ծովի ափին:
2. Փակագծերում նշվածներից ընդգծի՛ր ճիշտ տարբերակը:
Մեր (թիմ, թիմը) հաղթեց գավաթի մրցաշարում:
Վերջապես (ուղեկցող, ուղեկցողն) ասաց, որ կարող ենք շարժվել առաջ:
(Կարեն, Կարենը)՝ իմ ավագ եղբայրը, արդեն ավարտել է դպրոցը:
Սուրենի գրած (ստեղծագործություն, ստեղծագործությունը) հաղթեց մրցույթում:
3. Նշված ածանցներով կազմի՛ր ածականներ:
-ական՝ — մարտական, հայկական, անզուգական, բուսաբանական
-ային՝ — մարդկային, ամառային, ջրային, շարային
-ավոր — վտանգավոր, հռչակավոր
ան- — անբախտ, անմարդկային, անհյուրընկալ
դժ- — դժբախտ, դժգույն, դժգոհ
տ- — տգեղ, տհաս, տգետ, տկար, տձև
4. Ընդգծի՛ր ուղղական հոլովի 5 ձև:
Տիկին, հատակին, կացին, ջրվեժին, թութակից, մասնակից, նավով, ժողով, տողով, հոլով:
5. Ընդգծի՛ր ներգոյական հոլովի 5 ձև:
Խոսքում, բախում, կղզյակում, դիմում, գյուղում, հանդիպում, դրվագում, բախում, դպրոցում:
- Կարդում ենք Ղազարոս Ազայանի <<Մեղուն ու մարդը>> ստեղծագործությունը:
Մեղուն /գոյ/ մեկ անգամ հարցրեց իր/դեր./ տիրոջը/գոյ/.
— Քո/դեր./ կենդանիներից/գոյ./ ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու/դեր./ երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, — պատասխանեց տերը/գոյ./:
— Ինչպե՞ս,/դեր./ տեր, ո՞րն է այն/դեր./ կենդանին/գոյ./, որ ինձանից/դեր./ ավելի օգտակար/ած./ է:
— Ոչխարը/գոյ./:
— Այդ/դեր./ հաշիվ չէ, տեր./գոյ./ ոչխարը/գոյ./ ինձ/դեր./հասակակից չէ: Նա/դեր./ մի ահագին/ած./ կենդանի/գոյ./ է, իսկ ես/դեր./ մի միջատ/գոյ./ եմ: Դու/դեր./ պետք է ինձ/դեր./ իմ/դեր./ ընկերների/գոյ./ հետ համեմատես:
— Շատ բարի/ած./. շերամը/գոյ./ քեզ/դեր./ պես փոքր/ած./ է, բայց քեզանից/դեր./ շատ/ած./ օգուտ/գոյ./ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն/դեր./ իմաստուն/ած./ որդն/գոյ./ է, որ մեզ/դեր./ համար աննման/ած./ քնքուշ/ած./ մետաքս/գոյ. է շինում:
— Հա˜ , իմացա, այդ/դեր./ այն/դեր./ շատակեր/ած./ ճիճուն/գոյ./ չէ՞, որին անդադար կերակրում եք թթան տերևներով/գոյ./:
— Նա/դեր./ ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա/դեր. չափ որ մեզ/դեր./ էլ կերակրեք, մենք/դեր./ մեղրի/գոյ./ տեղ ոսկի/գոյ./ կշինենք ձեզ/դեր./ համար: Դուք/դեր./ ոչ մի/դեր./ կենդանի/գոյ./ չունեք, որ իր/դեր./ կերակուրը/գոյ./ մեզ/դեր./ նման ինքը/դեր./ լինի շինելիս և ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ/դեր./ կողմից դու/դեր./ ուղիղ ես . մենք/դեր./ դեպի ձեզ/դեր./ շատ ապերախտ ենք, որովհետև բոլորովին անխնամ/ած./ ենք թողնում ձեզ/դեր./…
Մեղուն/գոյ./ ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու/գոյ./ վրա:
3.Տեքստից դուրս ենք հանում գոյականներ, ածականներ, դերանուններ: