1. Որո՞նք են գյուղատնտեսության զարգացման նախադրյալները: — Գյուղատնտեսության զարգացման նախադրյալներից են՝ բնակլիմայական պայմանները, բերրի հողերը, կենդանիների գլխաքանակը և այլն:
2. Ի՞նչով է գյուղատնտեսությունը տարբերվում տնտեսության այլ Ճյուղերից: — Գյուղատնտեսությունը իր զբաղվածների թվով զգալիորեն գերազանցում է արդյունաբերությանը: Ի տարբերություն արդյունաբերության, որի տեղաբաշխումը ,,կետային,, է, գյուղատնտեսության տեղաբաշխումը համատարած է: Եթե արդյունաբերության աշխատանքի գլխավոր միջոցը սարքավորումներն ու մեքենաներն են, ապա գյուղատնտեսության մեջ դա հողն է: Գյուղատնտեսական արտադրությունն արդյունաբերական արտադրությունից տարբերվում է իր տարեկան ռիթմով, այսինքն արտադրության սեզոնային բնույթով:
3. Ի՞նչ կապ ունի գյուղատնտեսությունը արդյունաբերության այլ ճյուղերի հետ, բերել օրինակներ: — Գյուղատնտեսությունը սերտորեն կապված է արդյունաբերության այլ ճյուղերի հետ: Օրինակ՝ գյուղացին բերքը հավաքելով՝ այն հանձնում է գործարաններ, որտեղ այդ մրգերից և բանջարեղեններից պատրաստում են տարբեր տեսակի պահածոներ, հյութեր: Անասունների միսը հանձնելով մեկ այլ գործարան, ստանում ենք տարբեր տեսակի մսամթերք: Կենդանիների մորթիները հանձնելով, մենք ստանում ենք մուշտակներ և այլ անհրաժեշտ իրեր:
4.Ի՞նչով են իրարից տարբերվում գյուղատնտեսության զարգացման ինտենսիվ և էքստենսիվ ուղղությունները, բերել օրինակներ: —