Որո՞նք են քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները: — Քիմիական արդյունաբերության ձեռնարկությունները տեղաբաշխվում են հումքի աղբյուրների, վառելիքաէներգետիկ և ջրային ռեսուրսների շրջանում: Նրա հումքային բազան շատ լայն է. բացի հանքային հումքից և օրգանական ծագման վառելանյութերից, օգտագործվում են նաև մետաղաձուլության, անտառարդյունաբերության այլ ճյուղերի արտադրական թափոնները:
Ի՞նչ դեր ունի քիմիկան արդյունաբերությունը տնտեսության մեջ: — Քիմիական արդյունաբերությունը ստեղծում է այնպիսի նյութեր, որոնք բնության մեջ չեն լինում: Այս ճյուղի բազմատեսակ արտադրանքը լայն օգտագործվում է գյուղատնտեսության մեջ և կենցաղում:
Ի՞նչ տեղաբաշխման առանձնահատկություններ ունի սննդի արտադրության տեղաբաշխումը: — Սննդի արդյունաբերությունն առկա է աշխարհի բոլոր երկրներում, այդ իսկ պատճառով սննդի արդյունաբերության տեղաբաշխումն ունի համատարած բնույթ: