Рубрика: Քիմիա

Քննարկվող հարցեր
1.Ատոմը նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկն է:
2.Տարրը միատեսակ հատկություններով օժտված ատոմների որոշակի տեսակ է:
3.Ատոմը կազմված է Ատոմը կազմված է միջուկից — պրոտոն /+լիցք/,   նեյտրոն /չեզոք/, շուրջը պտտվում են էլեկտրոնները /-լիցք/:

4.Ֆիզիկական երևույթների ժամանակ և ատոմները և մոլեկուլները պահպանվում են, իսկ քիմիական երևույթների ժամանակ մոլեկուլները քայքայվում են, իսկ ատոմները՝ մնում:
5.Պարզ են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են միայն մեկ տարրի ատոմներից: Բարդ են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են երկու և ավելի տարրերի ատոմներից:
6.Բերեք օրինակներ ատոմների և մոլեկուլների շարժման հետ:
7.Պինդ, հեղուկ, գազային  նյութերում ատոմները և մոլեկուլները գտնվում են՝ 
Պինդ և հեղուկ ագրեգատային վիճակում գտնվող նյութերի մոլեկուլները, ատոմները հպված են միմյանց: Ի տարբերություն պինդ և հեղուկ նյութերի, գազերում մոլեկուլները չեն հպվում միմյանց, նրանց միջև հեռավորությունը տասնյակ անգամներ գերազանցում է մոլեկուլների սեփական չափերը: Գազերում միջմոլեկուլային հեռավորությունները պայմանավորված են արտաքին պայմաններով՝ ջերմաստիճան և ճնշում: Այդ պատճառով գազերն ունեն մի շարք ըհդհանուր ֆիզիկական հատկություններ:

1. գազ              2. հեղուկ               3. պինդ

Գործնական աշխատանք`ծանոթացում պարզ և բարդ նյութերի հետ

Գործնական  աշխատանք. Ծանոթացում  պարզ  և բարդ  նյութերի  հետ, մետաղների և ոչ մետաղների մոդելների  հավաքում:

Ներքոբերյալ  նյութերը`  H2, HCl, O2, H2O, N2, Na,  NH3, CH4, P4, S8, NaCl, Fe, H2SO4    դասակարգեք  պարզ  և  բարդի, անվանեք  և  լրացրեք  աղյուսակ

Պարզ նյութեր                             Բարդ նյութեր

H2 –ջրածնի 2 ատոմ                                                     HCl — քլորաջրածին

O2 – թթվածին 2 ատոմ                                H2O — ջուր

N2 – ազոտի 2 ատոմ                                               NH3 -ամոնիակ

Na — նատրիում                                           CH4 -մեթան

P4 – ֆոսֆորի 4 ատոմ                                           NaCl — կերակրի աղ

S8  – ծծումբի 8 ատոմ                                            H2SO4 — ծծմբական թթու

Fe — երկաթ

Գործնական աշխատանք` Օդի բաղադրության որոշումը
Ջրում դնում ենք թեթև խցանի վրա ամրացրած մոմը: Մոմը այրում ենք և փակում ապակյա խողովակով: Ի՞նչ նկատեցինք, ինչու՞ մոմը հանգեց, և ինչու՞ ջուրը բարձրացավ խողովակի մեջ:

Օդի  բաղադրությունը`   

 1/5 –ը կամ  21%  Թթվածին (O2)

4/5-ը  կամ  78%  Ազոտ (N2)
Ինչու՞ մոմը հանգավ, ինչու՞ ջուրը բարձրացավ խողովակի մեջ:

Оставить комментарий