- Ընդգծված անորոշ դերբայը դիմավոր բա՛յ դարձրու. ինչպիսի՞ դիմավոր ձևեր ստացվեցին: Օրինակ`Գնաց ծովում լողանալու- Գնաց , որ ծովում լողանա:
Կանգնեց անկյունում նրան` նորից տեսնելու նպատակով: — Կանգնեց անկյունում, որ նորից տեսնի նրան:
Խնդրեց նամակը հասցնելու մասին: — Խնդրեց, որպեսզի նամակը հասցնի:
Մի քանի վարկյան շահելու համար վազեց: — Վազեց, որպեսզի մի քանի վայրկյան շահի:
Սպասեց հոսանքների բերելուն: — Սպասեց, որպեսզի հոսանքները բերեն:
Մի քանի քայլ հեռանալով` հանդիպեց: — Հանդիպեց, երբ մի քանի քայլ հեռացավ:
Հոսանքի ուղղությամբ ցած վազելով` տեսավ: — Տեսավ, երբ հոսանքի ուղղությամբ ցած վազեց:
Ջրի պակասելու մասին խոսեցին: — Խոսեցին այն մասին, որ ջուրը պակասել է:
- Քո կողմից հաճախ գործածվող քսան անորոշ դերբայները գրիր այբբենական կարգով:
Արթնանալ
Բարևել
Գնալ
Դնել
Երազել
Զանգել
Ընդունել
Թարգմանել
Ժամանել
Իջնել
Լցնել
Խաղալ
Ծիծաղել
Կարդալ
Հեռանալ
Ձանձրանալ
Ղեկավարել
Ճանաչել
Մասնակցել
Նվագել
Դերբայներ
Արդի արևելահայ գրական լեզվում դերբայներն ութն են՝
- Անորոշ — ել, ալ (անորոշ դերբայը կարող է հոլովվել)
- Ենթակայական — ող, ացող
- Համակատար — ելիս, ալիս
- Հարակատար — ած, ացած
- Անկատար — ում
- Վաղակատար — ել, ալ
- Ապակատար — ելու, ալու
- Ժխտական — ի, ա