Рубрика: հայոց լեզու

Դերանվան տեսակներն են՝
Անձնական
Ցուցական
Փոխադարձ
Հարցական
Հարաբերական
Որոշյալ
Անորոշ
Ժխտական

1.Գրել դերանվան յուրաքանչյուր տեսակից մի քանի օրինակ:

Անձնական մենք, դուք, իրենք, ես, նա
Ցուցական
— այս, այն, դա, սույն, նույն, միևնույն
Փոխադարձ
իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի
Հարցական —  ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն
Հարաբերական — որ, որը, որքան, որչափ,  որտեղ, երբ
Որոշյալ — ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ
Անորոշ — ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը
Ժխտական  — ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը

2.Առանձնացնել դերանունները: Որոշել դրանց տեսակը:
Ինչ-որ/անորոշ/ ձայներ են հասնում ականջիս,
Ու ես/անձն./ տարբերել չեմ կարողանում…
Այսքա՜ն/ցուց./ շատ թիթեռ չեմ տեսել ես/անձն./ դեռ…
Խարույկի մոտ ոչ ոք/ժխտ./ չկար:
Ո՞վ/հարց./ կարող է նրա/անձն./ հետ վիճել:
Իմ/անձն./ սիրտը տիեզերք է:
Դու/անձն./  ինձ/անձն./ չես լսում ձմռան փոթորկում…
Մենք/անձն./ միշտ ենք հպարտանում քեզնով/անձն./:
Գետի այն/ցուց./ կողմից ձայն էր գալիս. Դա/ցուց./ թշնամու բանակն էր:
Այստեղ/ցուց./ է անցել իմ/անձն./ մանկությունը:
Սա /ցուց./ քեզ/անձն./ կօգնի ճիշտ կողմնորոշվել:
Նրանք/անձն./ թշնամաբար էին նայում միմյանց/փոխադարձ/:
Կարոտավառ երազում ենք միշտ իրար/փոխադարձ/:
Թվում է՝ կյանքում ամե՜նքն/որոշյալ/ են խելոք,
Ամե՜նքն են իրոք ամե՜ն ինչ /որոշյալ/ զգում…
Մի քանի/անորոշ/ աշակերտ կմասնակցեն ճամփորդությանը:
Խոստանում եմ ոմանց/անորոշ/ նման իզուր տեղը չխոստանալ…
Ես /անձն./ չգիտեի, թե ինչ/հարաբ./ է սերը,
Ի՞նչն /հարց./ էր այդքան/ցուց./ շուտ ինձ/անձն./ տնից հանում,
Ինչո՞ւ /հարց./ էր երկար տևում գիշերը,
Եվ ինչի՞ց /հարց./ էր, որ/հարաբեր./  քունս չէր տանում…
Այն/ցուց./ աղբյուրը, որի /հարաբեր./ մոտ նստել էր հովիվը, ուղեցույց է բոլորի /որոշյալ/ համար:
Խոսքերը, որոնցով /հարաբեր./  կգերես մարդկանց, պետք է լինեն անկեղծ:

3.Հոլովել ես, նրանք, սա, իրար, ոմանք դերանունները:

Ուղղական (ո՞վ) – ես,  նրանք, սա, իրար, ոմանք

Սեռական (ո՞ւմ) – իմ, նրանց, սրա, իրար, ոմանց

Տրական (ո՞ւմ) – ինձ,  նրանց, սրան, իրար, ոմանց

Հայցական (ո՞ւմ) –ինձ, նրանց, սրան, իրար, ոմանց

Բացառական(ումի՞ց) – ինձնից (ինձանից), նրանցից, սրանից, իրարից, ոմանցից

Գործիական (ումո՞վ) – ինձնով (ինձանով), նրանցով, սրանով, իրարով, ոմանցով

Ներգոյական (ո՞ւմ մեջ) – ինձնում (ինձանում), նրանցում, սրանում, իրարում, ոմանց մեջ Եսդունաինքըմենքդուքնրանք:

Оставить комментарий