Рубрика: Գրականություն

1. «Խելոքն ու հիմարը» /հեքիաթ/
Հարցեր՝
1. Ի՞նչ սովորեցի հեքիաթից: — Հեքիաթից սովորեցի, որ պետք չէ լինել խաբեբա, պետք չէ լինել ստոր և անկուշտ: Պետք է սիրել հարազատին, պետք է լինել կամեցող և բարի:
2. Ի՞նչ խորհուրդ կտայի «խելոք» եղբորը:- Խելոքին խորհուրդ կտայի չլինել անկուշտ: Անկուշտությունը վերջիվերջո կործանելու էր իրեն: Կասեի նաև, որ հարազատի հետ այդպես վարվելը դա անմարդկային և շատ վատ քայլ է:
3. Ի՞նչ խորհուրդ կտայի «հիմար» եղբորը: — Հիմարին խորհուրդ կտայի, որ վերջապես հասկանար, թե ով է իր եղբայրը, որ նա շատ ագահ է և անկուշտ, ով իր հարզատ եղբորը միայն խաբում էր և նրան ոչ մի լավ բան չէր կամենում:
4. Մտածի՛ր նոր վերնագիր ստեղծագործության համար:- ,,Անկուշտը,,

Оставить комментарий