Рубрика: Ֆիզիկա

7-րդ դասարան

Թեման.Մարմինների փոխազդեցությունը:Մարմնի զանգված:

Լաբորատորիայում կատարվող փորձեր և  քննարկվող հարցեր.

1.Շրջապատից մեկուսացված մարմինը կփոխի՞ իր արագությունը,թե ոչ: — Ոչ, չի փոխի:

2.Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ: — Օր. Առագաստը շարժվում է, երբ դրա վրա ազդում է քամին: Պատին հարվածող թենիսի գնդակը փոխազդում է պատի հետ:

3.Մարմնի որ հատկությունն է կոչվում իներտություն: — Բոլոր մարմիններն օժտված են այնպիսի հատկությամբ, որ նրանց արագությունն ակնթարթորեն չի կարելի փոխել: Այդ իսկ պատճառով, միշտ որոշ ժամանակ է հարկավոր: Մարմնի այս  հատկությունը կոչվում է իներտություն:

4.Որ մեծությունն են անվանում մարմնի զանգված: — Մարմնի իներտությունը քանակապես բնութագրում է զանգված կոչվող մեծությունը: Զանգվածը մարմնի իներտության քանակական չափն է:

5.Ինչպե՞ս կարելի է չափել մարմնի զանգվածը: — Մարմնի զանգվածը կարելի է չափել կշեռքով:

6.Ի՞նչ միավորներով է արտահայտվում զանգվածը: — Զանգվածի չափման համար կիրառվում են հետևյալ միավորները՝   կիլոգրամ, տոննա, գրամ, ցենտներ, միլիգրամ:

7.Ի՞նչն է զանգվածի չափանմուշը միավորների ՄՀ-ում. — Որպես զանգվածի չափանմուշ է ընտրվել պլատինի և իրիդիումի համաձուլվածքից պատրաստված գլանաձև չափանմուշի զանգվածը: Զանգվածի այդ միավորն անվանում են կիլոգրամ /կգ/:

Оставить комментарий