Рубрика: Աշխարհագրություն
  1. Ի՞նչ տարբերություն կա բնական ռեսուրսների և բնական պայմանների միջև:Բնական ռեսուրսների և բնական պայմանների տարբերությունն այն է, որ մարդու գոյության բնական պայմանները մշտապես եղել են և այժմ էլ մնում են նույնը, իսկ բնական ռեսուրսների քանակը և տեսականին փոխվել են հասարակության առաջընթացին, գիտության ու տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց:
  2. Կարո՞ղ է բնական պայմանը ժամանակի ընթացքում դառնալ բնական ռեսուրս, բերել օրինականեր: — Այո, բնական պայմանը ժամանակի ընթացքում կարող է դառնալ բնական ռեսուրս։ Օրինակ, Սևանա լճի ջուրը բնական պայման է մարդկանց հանգստի, ջրաէլեկտրաէներգետիկ, արդյունաբերության, ձկնաբուծության համար, քանի որ այդ գործունեությունների ժամանակ բնությունից ջուր չի կորզվում: Իսկ երբ այդ ջուրը հասնում է Արարատյան հարթավայրի դաշտերն ու այգիները և օգտագործվում ոռոգման համար, այսինքն կորզվում բնությունից՝ դառնում է բնական ռեսուրս:
  3. Նշեք հինգ սպառվող չվերականգնվող ռեսուրս — հանքային ռեսուրսները՝ նավթ, ալյումին, պղինձ… և հինգ սպառվող վերականգնվող ռեսուրս: — բուսական և կենդանական ռեսուրսները՝ ծառ, հող, անասնաբուծություն:

Оставить комментарий