Рубрика: հայոց լեզու

155.  Աչքի ընկնել, ձեռ քաշել, գլուխ պահել, ոտքի վրա, ծայրը ծայրին հասցնել, օրերը հաշվված են բառակապակցություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի´ր : Դրանք գործածի´ր՝

ա) ուղիղ իմսատով,

բ) որպես  դարձվածք:

Օրինակ՝  1. Գիտնականը հետաքրրքրվողներին իր հայտնաբերած կենդանու մարմնի բոլոր մասերը ցույց տվեց, միայն գլուխն էր կորցրել: 2. Ուրախությունից գլուխը կորցրել էր:

2. Քայլելիս իմ աչքին ընկավ մի անծանոթ դրամապանակ:

    Նա աչքի էր ընկնում իր տարօրինակ պահվածքով:

3. Կաթսայի տաքությունից ես շատ արագ ձեռքս քաշեցի:

    Ժամանակի սղության պատճառով, ես հասկացա որ իմ ձեռնարկած գործից ես պետք է ձեռ քաշեմ:

4. Նա ցավից գլուխը պահել էր երկու ձեռքերի մեջ:

    Պարապունքներին տղան միշտ գլուխ էր պահում:

5. Աղջիկը մի մեծ սպի ուներ ոտքի վրա:

    Նա թեև շատ վատառողջ էր, բայց ամբողջ օրը անց էր կացնում ոտքի վրա:

6. Պարապունքների հետ միասին, ես իմ դասերը ծայրը ծայրին եմ հասցնում:

    Պարանները ծայրը ծայրին հասցնելով՝ ես մի մեծ հանգույց արեցի:

7.  Խեղճ ծերուկի օրերը հաշվված էին:

167.  Ընդգծված բառերը նույնարմատ (նույն արմատն ունեցող) հականիշ բառերով փոխարինիր:

Օրինակ՝ անբեղ մարդբեղով մարդ:

Անլուսամուտ սենյակ- լուսամուտով սենյակ, անդուռ պահեստ-դռնով պահեստ, անծխնելույզ վա­ռարան-ծխնելույզով վառարան, անտեսք տիկին-տեսքով տիկին, անդանակ մորթել-դանակով մորթել, անշնորհք նստել-շնորհքով նստել, անկարգ գնալ-կարգով գնալ:

199.  Բառերի ընդհանուր արմատներր գտի՛ր, դրանց ուղիղ ձևերը գրի´ր և տրված բառերն արմատների միջոցով բացտրի´ր:

ա) Ալեզարդ, ալեհեր, ալեկոծվել, ալեծածան, ալեհավաք (անտենա):

p) երրորդ, երրորդել, երրորդություն, եռյակ, եռամյա, երեսուն, եռագիծ: /երեք/

գ) Երկնագույն, երկնահաս, երկնաքեր, երկնասույզ, երկնային: /երկինք/

դ) երկիմաստ, երկթև, երկվություն, երկհարկ, երկամսյա, երկվորյակ: /երկու/

200.  Գրի´ր տրված բառերի նույնարմատ հականիշները:

Օրինակ՝ կարևոր – անկարևոր,

ընդմիջումներով — անընդմեջ:

Գեղեցիկ-տգեղ, հաճելի-տհաճ, մարդկային-անմարդկային, գիտուն-տգետ, դուրեկան-անդուր, ուշա­դիր-անուշադիր,արժանի-անարժան, թևավոր-անթև, ախորժելի-անախորժելի, գունեղ-անգույն, բնական-անբնական, խելոք-անխելք, կարևոր-անկարևոր, լուրջ-անլուրջ, անամպ-ամպոտ, տեղյակ-անտեղյակ, լուսավոր-անլույս, խոսուն-անխոս:

Рубрика: հայոց լեզու

112. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի´ր մեկական բառերով:

Բարի լուր /ավետիս/ բերող, արագ ընթացող /արագընթաց/, բաժակը ձեոքին արտասանվող ճառ /կենաց/, վեպ  գրող /վիպասան/, բառարան գրող /բառագիր/, ար­տասահմանում ապրող /արտասահմանցի/:

113. Երկու հետևություններից ո՞րն ես ճիշտ հա­մարում: Պատասխանդ պատճառաբանի´ր:

Կոշիկի եվրոպական հայտնի մի ֆիրմա իր աշխատակիցներից երկուսին Աֆրիկա ուղարկեց, որ պարզի, թե իր կոշիկներն այնտեղ կարո՞ղ Է վաճառել: Շուտով գործուղվածներից  մեկը հայտնեց. «Կոշիկ արտահանելու ոչ մի հեռանկար չկա. այստեղ բոլորը բոբիկ են քայլում»: Մյուսը  դրությունն այլ կերպ գնահատեց. «Հեռանկարները հիանալի են. բոլորը  բոբիկ են քայլում»: —«Կոշիկ արտահանելու ոչ մի հեռանկար չկա. այստեղ բոլորը բոբիկ են քայլում»: Եթե բոբիկ են քայլում, արդեն իսկ հեռանկարներ չկան կոշիկ արտահանելու, ինչպես կարող են այս դեպքում  հեռանկարները հիանալի լինեն:

114. Տրված արմատների կրկնությամբ բառե´ր կազմիր: Բառերի մեջ այդ արմատների գրությանն ուշադրությո´ւն դարձրու (փորձի´ր բացատրել ՝ ինչո՞ւ ը-ն  չի գրվում):

Օրինակ՝ ճըռ – ճռճռալ, ճռճռոց:

Գոռ-գոռգռոց,գոռգռալ     մըռ-մռմռոց,մռմռալ   հըռ-հռհռոց, հռհռալ     չըռ-չռչռոց,չռչռալ     կըռ-կռկռոց,կռկռալ     դըռ-դռդռոց,դռդռալ

115. Յուրարանչյուր բառակապակցության իմսատը տրված բառերից մեկո´վ արտահայտիր:

Բազմություն, մարդկություն, ազգ, ժողովուրդ:

Մի երկրում ապրող մարդիկ  — ազգ

Հավաքված մարդիկ   — բազմություն

Ամբողջ  աշխարհում ապրող մարդիկ  — մարդկություն

 Նույն ազգությանը պատկանող  բոլոր մարդիկ  —  ժողովուրդ

116. Փակագծում դրված բաոերը գրի´ր համապա­տասխան ձևով:

Օրինակ՝ Դեպքի վայրում հավաքված ամբոխն (աղմկել): — Դեպքի վայրում հավաքված ամբոխն աղմկում էր:
Կռունկների երամը (թռչել) — թռչում էր:

Զորքը (տեղավորվել) — տեղավորվում էր դաշտում:
Ժողովուրդր (լսել) — լսում էր հռետորին:

Հրապարակում հավաքված բազմությունը ինչ-որ բանի էր սպասում (սպասել):

Ավագանին (ողջունել) — ողջունում էր օտարականին:

Հոտն (իջնել) — իջնում էր սարից:

Ժողովուրդը գոհ —  եղավ (լինել) այդ որոշումից:

117. Նախադասություններն ընդարձակի´ր:

Փորձենք լսել մեկս մյուսին:

Ճամփորդությունից հետո նրանք մեզ կպատմեն Արևմտյան Հայաստանի մասին:

Ժողովի ժամանակ կլսեն բնակչության առաջարկները:

Կբաժանեն թերթիկներ, և դուք կընտրեք ձեր նախընտրած թեկնածուին:

Խելացի տղան հետագայում  դարձավ մի շատ հայտնի բժիշկ:

Рубрика: հայոց լեզու

Եղիշե Չարենց

1897մարտի 13։ Կարսում, գորգավաճառ Աբգար Սողոմոնյան-Մարգարյանցի (Աբգար աղա) ընտանիքում ծնվում է ապագա բանաստեղծ Եղիշե Սողոմոնյանը։ Ծնունդը՝ ըստ «Չափաբերական մատյանի»։ Հայրը՝ Աբգար Մարգարի Սողոմոնյան, մայրը՝ Թեկղե Ավետիքի Միրզայան։ Ծնողները ծագումով Մակուից էին, այդ իսկ պատճառով նա ևս երբեմն իրեն մակվեցի է համարել՝ «Հայրենիքս է Խանի Մակուն», «Բանաստեղծ՝ ծնված Մակու քաղաքում»։ Հայրը պարսկահպատակ էր և զբաղվում էր գորգի առևտրով։ Եղիշեից բացի ուներ ևս վեց երեխա՝ Աշխեն, Մարիամ, Աննա, Գեղամ, Սերոբ, Սողոմոն։

1904 կամ 1905 թ.։ Սովորում է (հավանաբար) Հ. Ջամբազյանի մասնավոր դպրոցում։

1906հոկտեմբերի 15։ Պաշտոնապես բացվում է Կարսի ռեալական ուսումնարանը։

19081912։ Սովորել է ծննդավայրի ռեալական ուսումնարանում։ Այստեղ է փոխադրվել քաղաքային ռուսական կամ հայկական ծխական դպրոցից։ 1921-ին լրացրած կուսակցական հարցաթերթիկում նշում է, որ ստացել է «Միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի կրթություն»։ Այլ առիթներով գրում է 4-րդ դասարանի կրթություն։ Այդ տարիների մասին Աշոտ Փալանջյանը իր «Դպրոցական տարիներին» հուշապատումում գրում է. «Եղիշե Սողոմոնյանը դպրոցի առաջադեմ աշակերտներից էր։ Պատմության, աշխարհագրության, ռուսաց և հատկապես հայոց լեզվի առարկաներից նա միշտ ստանում էր լավ գնահատականներ… Հայ հին ու նոր գրականության ասպարեզում գրեթե մրցող չուներ… Շատ էր սիրում ժողովրդական բանահյուսությունը»։

Բազմաթիվ պոեմների, բալլադների, բանաստեղծությունների հեղինակ:

    Չարենցը է «ակտիվ պայքար էր մղում ընդդեմ խորհրդային իշխանության»: Նա  կալանավորվում է:  1937, սեպտեմբեր 27— հոկտեմբեր 6— բանտում գիշերը նամակ է գրում Ավետիք Իսահակյանին  և նրան ձոնում մի բանաստեղծություն։ 

1937, հոկտեմբեր 6 — Բանտից նամակ է հղում կնոջը. «Ամուր եղիր, հարազատս,- եթե նույնիսկ փողոց գցեն։ Չէ որ միայն մենք չենք տառապում, այլ շատ շատերը, նույնպիսի մարդիկ, ինչպես մենք ենք»։

1937, նոյեմբեր 27 — Առավոտյան ժամը 7-ին վախճանվում է Երևանի բանտի հիվանդանոցում։ Դրան նախորդել էր ծանր հիվանդությունն ու օրեր շարունակ տևած անգիտակից վիճակը։ Հաջորդ օրը կատարում են դիահերձում, ըստ որի՝ բազմաթիվ հիվանդությունները հասցրել էին «օրգանիզմի ընդհանուր հյուծման», ինչն էլ, ըստ պաշտոնական կարծիքի, վերահաս մահվան պատճառ է հանդիսացել։

Рубрика: հայոց լեզու

ԽՈՀԱՆՈՑԻ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ

    Վոլֆգանգ Բորխերտ

      Այս ստեղծագործությունից մենք հասկացանք, որ տղան, ով իր տարիքից շատ ավելի մեծ էր երևում, կորցրել էր իր ընտանիքը, և իր ձեռքին էր մնացել միայն կոտրված խոհանոցի ժամացույցը: Ժամացույցը կանգ էր առել երկուսն անց կեսին: Այդ ժամին էր միշտ նա տուն վերադառնում, և այդ ժամին էր միշտ նրա մայրը վեր կենում  և նրան հաց տալիս:

Рубрика: հայոց լեզու

Ստուգում ենք մեր գիտելիքները

  1. Տրվածներից քանի՞սը չեն Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից: Թվարկել նրանց անունները՝ նշելով, թե ինչ ստեղծագործությունից են:
    1. Քաջ Նազար
    1. Անահիտ
    1. Նադիր շահ
    1. Նեսո
    1. Սաքո
    1. Վաչագան
  2. Գրել, թե Նադիր շահն ինչպես կարողացավ գրավել Թմկաբերդը: — Կնոջը գովաբանելով, փառք ու հարստություն խոստանալով, մղում է նրան դավաճանության:
  3. Բնութագրել Լոռեցի Սաքոյին — Թեև ուժեղ էր ու քաջ, սակայն սնահավատ էր, որը դառնում է նրա կործանման պատճառը:
  4. Քաջ Նազար արտահայտությունը գործածել նախադասության մեջ՝ բնութագրելով որևէ մեկին:- Նա իր ոչ մասնագիտական գիտելիքներով հասել է բարձունքների և արժանացել քաջ Նազարի բախտին:
  5. Թումանյանը ո՞ր ստեղծագործության մեջ է ներկայացրել մեծ ապագայի արժանի ու տաղանդավոր, սակայն կյանքի կողմից հարվածներ ու տառապանք ստացած ու երազանքներին չհասած մարդու կերպարը: — Նեսոն
  6. Թումանյանը ո՞ր ստեղծագործության մեջ է ներկայացրել անարժան, սակայն կյանքից մեծ բախտ ու պատիվ ստացած մարդու կերպարը: — Քաջ Նազարը:
  7. Տրված բառերից ոց, (նոց, անոց) ածանցով նոր բառեր կազմի´ր: Այդ ածանցն ի՞նչ է ցույց տալիս:

ա) ծաղկանոց, հյուրանոց, ավազականոց, մեղվանոց, արհեստանոց, հիվանդանոց, գազանանոց

բ) վզնոց, գոգնոց, ձեռնոց, մատնոց, ակնոց,


գ) կապոց, խարտոց,սփռոց, պահոց, մխոց,

դ) (քսանանոց) դրամ, (հինգանոց) կիլոգրամ, (երեքանոց) մետր, տաաանոց

ե) խշշոց, մռնչոց, զռռոց, ոռնոց, հալհլոց, կաթկթոց, չռչռոց, գմփգմփոց

 9.Նախադասություններն ավարտի´ր:

Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչին որ  չէինք սպասում:
Հաճախ պատահաբար ենք  գտնում այն, ինչ որ չենք երազել :

Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչից որ խուսափել ենք :

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, իսկ կորցրածի համար ափսոսում :

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, այսինքն մոռացած ենք լինում դրա մասին:

Հաճախ տարիներով  փնտրածը պատահաբար գտնում ենք, բայց և այնպես չենք արժեքավորում այն:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, քանի որ ժամանակի ընթաքում մոռանում ենք դրա մասին:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, որպեսզի գնահատենք այն:

Рубрика: հայոց լեզու

81. Տրված արմատների կրկնությամբ բառե´ր կազմիր: Գրությանն ուշադրությո´ւն դարձրու (ինչո՞վ Է տարբերվում  մյուս բարդ բառերի դրությունից):

Օրինակ՝ մեծ-մեծ:

Ծանր-ծանր, զույգ-զույգ, չորս-չորս, խիստ-խիստ, արագ-արագ, բաց-բաց, թաց-թաց:

Արմատների կրկնությամբ բառերը գրվում են գծիկով:

82. Ածանցավոր բառերն առանձնացրո´ւ և արմատն ածանցից գծիկով բաժանի´ր:

Օրինակ՝ ձկնիկ — ձկն (ձուկն) — իկ:

Տնակ — տն (տուն) — ակ:

ա) Շապիկ, մկնիկ-մուկն-իկ, զատիկ, ծաղիկ, բալիկ, մայր-իկ, աղջիկ, շուն-իկ, փիսո-իկ, գեղեցիկ, կապիկ, փոքր-իկ, սիրուն-իկ, կողիկ (կոտլետ), տիկ, թիթեոն-իկ, ծիտ-իկ, քիթ-իկ, տոտիկ, մատ-իկ:

բ) Գնդակ-գունդ-ակ, գետ-ակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ-առու-վ-ակ, զավակ, բակ, գուշակ, որդյակ-որդի-յ-ակ, դղյակ, կտակ, պատանյակ-պատանի-յ-ակ, թիակ, թակ, բլրակ-բլուր-ակ, վարդակ, սոխակ, մահակ, մոծակ:
գ) Գայլուկ-գայլ-ուկ, բուկ, մանուկ, գառն-ուկ, ձագ-ուկ, ձուկ, ձի-ուկ, բազուկ,մուկ, աղմուկ, հատուկ, մարդ-ուկ, պոչուկ, վհուկ, ձմերուկ:

83.  Նախադասությունն ընդարձակի´ր՝ կետերի փոխարեն փակագծում տրված հարցի պատասխանող բառեր  գրելով:

Ո´չ գայլը, ո´չ նապատակը, ո´չ էլ եղնիկը չեն խաբի աղվեսին, նա բոլորից Էլ խորամանկ Է: (ինչե՞ր)

Ուտելիք, տաք հագուստ, վրան ու լապտեր  վերցրինք ու ճամփա ընկանք: (ինչե՞րը)

Մի գիշերում ամբողջ անտառը լցվեց թռչունների ծլվլոցով և կենդանիների ձայներով: (ինչերո՞վ)

Բազկաթոռի, բազմոցի կամ մահճակալի տակ պետք Է փնտրեք: (որտե՞ղ)

Ծովահենները, վիկինգները ու ջրասույզները  պիտի գտնեն գանձը: (ովքե՞ր)

84.  Բառակապակցություններ կազմի´ր՝ հարցում արտահայտող  բառի  փոխարեն գոյականներ գրելով:

Սիրել (ու՞մ) մայրիկին (ի՞նչ) քաղցրավենիք:

Սիրահարվել (ու՞մ) աղջկա (ինչի՞ն) գործին:

85.  Նախադասություններն  ավարտի´ր:

Աքլորներն իրար բզկտում էին, որովհետև չկարողացան կիսել ջրամանը:

Սարսափելի  փոթորկից  նավը շուռ կգար, եթե չլիներ հմուտ նավապետը:

Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, ուրեմն մյուսները աշխատանքի էին:

Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, իսկ մեծերը զբաղված էին տնային գործերով:

Քանդակագործը գիշեր ու զօր աշխատում էր, երբ դրսում անձրև ու փոթորիկ էր:
Լավ եղանակին այնտեղ էի տանում շնիկիս, որ խաղայի նրա հետ:

Рубрика: հայոց լեզու

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԹՈՒՄԱՆՅԱՆ

       քառյակներ

Անց կացա՜ն…
Օրերս թըռան, ա՜նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՜նց կացա՜ն:

* * *

Հիմա բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես.
Ջա՜ն, հայրենի ծղրիդներ,
Ո՞վ է լսում հիմի ձեզ:

* * *

Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցարի արանքում:

* * *

Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Սկսվում է ամեն օր:

* * *

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը` լավ եմ տեսել ես:

* * *

Մնացել է բերդը մեզ,
Հաղթանակի երթը մեզ.
Անց են կացել` ով կային.
Հիմի կգա հերթը մեզ: