Рубрика: հայոց լեզու

«Անահիտ» մուլտֆիլմի բառապաշարը Գտնել այնտեղ եղած լեզվական սխալները՝ օտար բառերի անհարկի գործածությունը

Բանը նրանումա

Ու հըլը հարցա

Նալիկներդ ովա բերելու

Փըշտ

Ուխ, հեսա ջրոցի ենք խաղալու

Այսօր իմ օրնա

Վայ, իյա

Քո գործով զբաղվի

Ինչից ես խաբար

Մտածե՞լ ես դու այդ մասին իսկի

Իզուր չի էլի, որ էս քոթոթին սիրում եմ

Ես քեզ չասի եղիր ուշադիր

Մնա տանն ու ժանգոտի

Տեղինա

Բերանս բացելույա, հաաա

Արա, էլի կրեց

Էս ո՞վա

Վայթեմ մեծ խնդիրներ ենք ունենալու

Չոռտովոյ բաբուշկի

Արագացրա Սերոբ

Է՞ս էիր ուզում

Ի՞նչա լինելու

Առաջ ընգի

Վայ ես մեռա

Գնաց կաշը

Բիձա

Կուզնեց

Հոշ, էս ու՞ր

Գլուխդ քարին ես տվել

Յախք

Օխայ

Վայ քոռացա

Մեռնեմ դրա ջանին

Հըլը կանգնի արա

Իյաաա

Սրանից հետո չստերդ ինքնա բերելու

Рубрика: հայոց լեզու

258.Կետերի փոխարեն գրի´ր հնչյուն, թնդյուն, շաոաչյուն և  հնչուն, թնդուն, շառաչուն բառերը:

Իմ մանկության  օրերին հորդահոս ու շաոաչուն գետ եմ տեսել:

Լեռներում միայն թնդուն արձագանքը մնաց:

Ուշադիր լսում էի քո երգի ամեն մի հնչյուն:

Մանկան հնչուն ծիծաղը վարակեց մեծերին:

Այդ մարտի թնդյունը լսվում էր բավական հեռվում:

Ինձ կանչեց-բերեց մեր գետի շաոաչյունը:

275.Տրված բառերն ու բառակապակցություններն  ավելացրո´ւ նախադասություններին և կետադրի´ր:

Կարճ ասած ոչ մի նոր բան չկար գրքում:

Մեր մեջ ասած, հենց քեզ ենք ուղարկելու ճամբար:

Այո´, լավ դուրս եկանք անհարմար վիճակից:

Վա՜յ, ձեռնոցներս դպրոցում եմ մոռացել:

Մե՜ծ բան, եղած չեղածը մի օրվա գործ չէ՞:

Ոչինչ, շատ մի´ մտածիր, ելքը կգտնենք:

Վա՜յ, մե՜ծ բան, այո´, կարճ ասած, ոչինչ, մեր մեջ ասած:

276. Մի տոնակատարության մասին մանրամասն պատմի´ր (չմոռանաս կարևոր պահերը, մարդկանց նկարագրել, քո և ուրիշների վերաբերմունքի մասին գրել):

      Իմ ամնենասիրած տոներից մեկը Զատկի տոնն է: Այդ տոնը կարելի է ասել, որ բոլոր քրիստոնյաների ամենասիրելի տոնն է: Բոլորը ձու են ներկում և հիմնականում ընդունված է ձուն ներկել կարմիր գույնով, որը խորհրդանշում է խաչված Քրիստոսի արյունը: Զատկի սեղանը չի կարելի պատկերացնել առանց կանաչեղենի, բրնձով չամիչով փլավի և ձկան: Ձկան հետ է կապված Քրիստոսի հրաշքներից մեկը՝ ձկան և հացի բազմապատկումն անապատում, որով կերակրեցին քարոզի եկած բոլոր մարդկանց: Սիրում եմ քույրերիս և եղբայրներիս հետ ձու կռվացնել: Ես կարծում եմ, որ Զատկի ձուն շատ ավելի համեղ է, քան սովորական ձուն:

285.  Կետերը փոխարինի´ր տրված բառերից մեկով:
Հուշերով տարված՝ լրիվ մոռացել էր հոտն էլ, շներին էլ:

Բոլորովին չէր հիշում, թե որտեղ էր տեսել այդ դեմքը:

Ունեցած-չունեցածը ամբողջովին կտակեց փոքր թոռանը:

Ամենևին մոտ չթողեց որևէ մեկին:

Աչքերից երևում էր, որ պատմածներիս ամենևին չի հավատում:
Բոլորովին լավ չէր զգում:

Հումորի զգացումդ լրիվ կորցրել ես:

Ծերությունից լրիվ մանկացել էր:

Լրիվ, ամբողջովին, բոլորովին, ամենևին:

Рубрика: հայոց լեզու

Նամակ Փոքրիկ իշխանին

Բարև Փոքրիկ Իշխան.

Ես մեծ հաճույքով ընթերցեցի քո մասին այս փոքրիկ վեպը: Ես շատ կցանկանայի այցելել քո մոլորակը և քեզ հետ միասին շրջեինք տարբեր մոլորակներով: Կայցելեինք թագավորի մոլորակը, կայցելեինք փառասերին,  հարբեցողին, գործարարին, լապտերավառին, հաստափոր գրքեր գրողին և վերջապես կգայինք միասին  Երկիր  մոլորակ, և ես քեզ կծանոթացնեի իմ մոլորակին: Եվ եթե դու հավանեիր և մնայիր իմ մոլորակում, ես քեզ կնվիրեի մի փոքրիկ շնիկ, ում դու իսկապես կկարողանայիր վարժեցնել: Դու կհասկանայիր վարժեցնել բառի իսկական իմաստը: Մեր մոլորակում դու ինքդ հանդիպեցիր հազարավոր վարդերի, որոնք ոչնչով չէին տարբերվում քո միակ վարդից: Դու կհասկանայիր, որ վարդերը լոկ գեղեցկության համար են և դրանք չի լինի վարժեցնել:

Եվ վերջում ուզում եմ ասել, որ թեպետ իրականում չենք կարող շրջել մոլորակներով, բայց և այնպես մտովի ընկերացա քեզ հետ և իրոք, կարծես այդ մոլորակներով միասին շրջեցինք:  

Рубрика: հայոց լեզու

«Ինչպես ենք միմյանց ողջունում»

     Մեզ հայտնի են ողջունելու տարբեր տեսակներ: Օրինակ կան մարդիկ, ովքեր ողջունում են միմյանց ձեռքով, գրկախառնվելով, համբուրվելով, հեռվից ձեռքը թափահարելով, գլխի շարժումներով: Կան մարդիկ, ովքեր օգտագործում են օրինակ` պրիվետ ու բայլուս բառերը, օգտագործում են ձեռքի և գլխի տարբեր ձևեր և ժեստեր: Ինձ դուր չի գալիս, որ այդ ամենը գրագետ չի հնչում, դուր չի գալիս նաև բարևելուց համբուրվելը: Այսօրվա դրությամբ, երբ ամբողջ աշխարհը պայքարում է Կորոնավիրուսի դեմ, բժիշկները հորդորել են, որպեսզի բարևելուց միմյանց ձեռք չսեղմեն, չհամբուրվեն և պահեն որոշակի հեռավորություն, սակայն կան մարդիկ, ովքեր անգամ այս ճգնաժամային պայմաններում չեն դադարում գրկախառնվելն ու համբուրվելը:  Սակայն կարծում եմ, որ գնալով մարդիկ հասկանում են, որ ողջունելիս պարտադիր չէ համբուրվել, այլ ուղղակի գրկախառնվում են:

Рубрика: հայոց լեզու

Թե կարողանայի վարակել աշխարհին…

    Այս կյանքում մարդիկ շատ են չարացած միմյանց հանդեպ: Ամենուրեք գերիշխում է սուտը: Կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր իրենց անձնական օգուտն ստանալու համար կարող են ստել անգամ իրենց շատ հարազատ մարդուն: Կան այնպիսինները, ովքեր ունեցվածքի համար կարող են գնալ ամենավատ քայլի իրենց հարազատի հանդեպ:

    Թե կարողանայի վարակել աշխարհին…կվարակեի բարությամբ, խղճով, գթասրտությամբ ու ազնվությամբ: Կանեի այնպես, որ մարդիկ իրար հանդեպ լինեին ազնիվ, կատարեին միայն բարի գործեր, օգնեին միմյանց, չչարանային, չսպանեին:

    Այնուհանդերձ ես հասկանում եմ, որ ես ամենակարող  չեմ և չեմ կարող այդ ամենն իրականություն դարձնել, բայց, եթե ամեն մեկս մի փոքր աշխատենք այդ ուղղությամբ և դիմացինի հետ վարվենք այնպես, ինչպես կցանկանայինք, որ մեր հետ վարվեին, ինձ թվում է ամեն ինչ շատ ավելի լավ կլիներ: Բոլորի դեմքին ժպիտ կհայտնվեր, բոլորը ուրախ կլինեին և ամեն րոպե չէին վախենա այն մտքից, որ կարող են խաբված լինեն: Յուրաքանչյուրս մեկ անգամ ենք կյանք գալիս, և թող, որ այդ կյանքում մարդիկ ապրեն անհոգ ու երջանիկ:

Рубрика: հայոց լեզու

155.  Աչքի ընկնել, ձեռ քաշել, գլուխ պահել, ոտքի վրա, ծայրը ծայրին հասցնել, օրերը հաշվված են բառակապակցություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի´ր : Դրանք գործածի´ր՝

ա) ուղիղ իմսատով,

բ) որպես  դարձվածք:

Օրինակ՝  1. Գիտնականը հետաքրրքրվողներին իր հայտնաբերած կենդանու մարմնի բոլոր մասերը ցույց տվեց, միայն գլուխն էր կորցրել: 2. Ուրախությունից գլուխը կորցրել էր:

2. Քայլելիս իմ աչքին ընկավ մի անծանոթ դրամապանակ:

    Նա աչքի էր ընկնում իր տարօրինակ պահվածքով:

3. Կաթսայի տաքությունից ես շատ արագ ձեռքս քաշեցի:

    Ժամանակի սղության պատճառով, ես հասկացա որ իմ ձեռնարկած գործից ես պետք է ձեռ քաշեմ:

4. Նա ցավից գլուխը պահել էր երկու ձեռքերի մեջ:

    Պարապունքներին տղան միշտ գլուխ էր պահում:

5. Աղջիկը մի մեծ սպի ուներ ոտքի վրա:

    Նա թեև շատ վատառողջ էր, բայց ամբողջ օրը անց էր կացնում ոտքի վրա:

6. Պարապունքների հետ միասին, ես իմ դասերը ծայրը ծայրին եմ հասցնում:

    Պարանները ծայրը ծայրին հասցնելով՝ ես մի մեծ հանգույց արեցի:

7.  Խեղճ ծերուկի օրերը հաշվված էին:

167.  Ընդգծված բառերը նույնարմատ (նույն արմատն ունեցող) հականիշ բառերով փոխարինիր:

Օրինակ՝ անբեղ մարդբեղով մարդ:

Անլուսամուտ սենյակ- լուսամուտով սենյակ, անդուռ պահեստ-դռնով պահեստ, անծխնելույզ վա­ռարան-ծխնելույզով վառարան, անտեսք տիկին-տեսքով տիկին, անդանակ մորթել-դանակով մորթել, անշնորհք նստել-շնորհքով նստել, անկարգ գնալ-կարգով գնալ:

199.  Բառերի ընդհանուր արմատներր գտի՛ր, դրանց ուղիղ ձևերը գրի´ր և տրված բառերն արմատների միջոցով բացտրի´ր:

ա) Ալեզարդ, ալեհեր, ալեկոծվել, ալեծածան, ալեհավաք (անտենա):

p) երրորդ, երրորդել, երրորդություն, եռյակ, եռամյա, երեսուն, եռագիծ: /երեք/

գ) Երկնագույն, երկնահաս, երկնաքեր, երկնասույզ, երկնային: /երկինք/

դ) երկիմաստ, երկթև, երկվություն, երկհարկ, երկամսյա, երկվորյակ: /երկու/

200.  Գրի´ր տրված բառերի նույնարմատ հականիշները:

Օրինակ՝ կարևոր – անկարևոր,

ընդմիջումներով — անընդմեջ:

Գեղեցիկ-տգեղ, հաճելի-տհաճ, մարդկային-անմարդկային, գիտուն-տգետ, դուրեկան-անդուր, ուշա­դիր-անուշադիր,արժանի-անարժան, թևավոր-անթև, ախորժելի-անախորժելի, գունեղ-անգույն, բնական-անբնական, խելոք-անխելք, կարևոր-անկարևոր, լուրջ-անլուրջ, անամպ-ամպոտ, տեղյակ-անտեղյակ, լուսավոր-անլույս, խոսուն-անխոս:

Рубрика: հայոց լեզու

112. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի´ր մեկական բառերով:

Բարի լուր /ավետիս/ բերող, արագ ընթացող /արագընթաց/, բաժակը ձեոքին արտասանվող ճառ /կենաց/, վեպ  գրող /վիպասան/, բառարան գրող /բառագիր/, ար­տասահմանում ապրող /արտասահմանցի/:

113. Երկու հետևություններից ո՞րն ես ճիշտ հա­մարում: Պատասխանդ պատճառաբանի´ր:

Կոշիկի եվրոպական հայտնի մի ֆիրմա իր աշխատակիցներից երկուսին Աֆրիկա ուղարկեց, որ պարզի, թե իր կոշիկներն այնտեղ կարո՞ղ Է վաճառել: Շուտով գործուղվածներից  մեկը հայտնեց. «Կոշիկ արտահանելու ոչ մի հեռանկար չկա. այստեղ բոլորը բոբիկ են քայլում»: Մյուսը  դրությունն այլ կերպ գնահատեց. «Հեռանկարները հիանալի են. բոլորը  բոբիկ են քայլում»: —«Կոշիկ արտահանելու ոչ մի հեռանկար չկա. այստեղ բոլորը բոբիկ են քայլում»: Եթե բոբիկ են քայլում, արդեն իսկ հեռանկարներ չկան կոշիկ արտահանելու, ինչպես կարող են այս դեպքում  հեռանկարները հիանալի լինեն:

114. Տրված արմատների կրկնությամբ բառե´ր կազմիր: Բառերի մեջ այդ արմատների գրությանն ուշադրությո´ւն դարձրու (փորձի´ր բացատրել ՝ ինչո՞ւ ը-ն  չի գրվում):

Օրինակ՝ ճըռ – ճռճռալ, ճռճռոց:

Գոռ-գոռգռոց,գոռգռալ     մըռ-մռմռոց,մռմռալ   հըռ-հռհռոց, հռհռալ     չըռ-չռչռոց,չռչռալ     կըռ-կռկռոց,կռկռալ     դըռ-դռդռոց,դռդռալ

115. Յուրարանչյուր բառակապակցության իմսատը տրված բառերից մեկո´վ արտահայտիր:

Բազմություն, մարդկություն, ազգ, ժողովուրդ:

Մի երկրում ապրող մարդիկ  — ազգ

Հավաքված մարդիկ   — բազմություն

Ամբողջ  աշխարհում ապրող մարդիկ  — մարդկություն

 Նույն ազգությանը պատկանող  բոլոր մարդիկ  —  ժողովուրդ

116. Փակագծում դրված բաոերը գրի´ր համապա­տասխան ձևով:

Օրինակ՝ Դեպքի վայրում հավաքված ամբոխն (աղմկել): — Դեպքի վայրում հավաքված ամբոխն աղմկում էր:
Կռունկների երամը (թռչել) — թռչում էր:

Զորքը (տեղավորվել) — տեղավորվում էր դաշտում:
Ժողովուրդր (լսել) — լսում էր հռետորին:

Հրապարակում հավաքված բազմությունը ինչ-որ բանի էր սպասում (սպասել):

Ավագանին (ողջունել) — ողջունում էր օտարականին:

Հոտն (իջնել) — իջնում էր սարից:

Ժողովուրդը գոհ —  եղավ (լինել) այդ որոշումից:

117. Նախադասություններն ընդարձակի´ր:

Փորձենք լսել մեկս մյուսին:

Ճամփորդությունից հետո նրանք մեզ կպատմեն Արևմտյան Հայաստանի մասին:

Ժողովի ժամանակ կլսեն բնակչության առաջարկները:

Կբաժանեն թերթիկներ, և դուք կընտրեք ձեր նախընտրած թեկնածուին:

Խելացի տղան հետագայում  դարձավ մի շատ հայտնի բժիշկ: