Рубрика: Без рубрики

ԱՄՓՈՓՈՒՄ

    Ես Գրիգոր Ստեփանյանն եմ: Մասնակցել եմ հեռավար ուսուցմանը: Այս ամիսների ընթացքում բաց եմ թողել միայն մեկ պատմության և մեկ անգլերենի դաս՝ իմ անփութության պատճառով, քանի որ ժամը ճիշտ չեմ հիշել: Կատարել եմ բոլոր իմ տնային առաջադրանքները և գցել բլոգ, հղումներն ուղարկել դասղեկիս և ուսուցիչներիս: Ոչ բոլոր նախագծերին եմ մասնակցել, քանի որ չեմ սիրում նկարահանվել, ինչ նախագիծ էլ որ կատարել եմ,  եղել են նկարների տեսքով :

  Մասնակցել եմ հետևյալ նախագծերին՝     մայրենիից ,,Զատկի տոնի,, նախագծին

                                                                                                     ,,Ամիսներ անց,, նախագծին

                                                                                                       ,,Սասնա ծռերի հետ,, նախագծին 

                                                                                                    ,, Իմ առօրյան,,

   Մայրենիից կատարել եմ տարբեր ստեղծագործական աշխատանքներ:   

   Մասնակցել եմ դասղեկիս                         —  ,,Ես կարողանում եմ տարբերվել,,  նախագծին                                                              

  Բնագիտությունից մասնակցել եմ          —  ,,Ճանաչում ենք բույսերը,, նախագծին

  Մասնակցել եմ մաթեմատիկայի             — Ֆլեշմոբին        

Շատ շնորհակալ եմ իմ բոլոր ուսուցիչներից մեր հեռավար ուսուցումը հետաքրքիր և բովանդակալից դարձնելու համար:                                                                                          

Рубрика: Без рубрики

,,ԵՍ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՄ ՏԱՐԲԵՐՎԵԼ,,

ՆԱԽԱԳԻԾ

Մանկուց շատ եմ սիրել պարել և սպորտով զբաղվել և կարծում եմ ինձ մոտ այն լավ է ստացվում: Հաճախել եմ կարատեի, իսկ այժմ հաճախում եմ ,,Կռավ Մագա,, — Սարգիս Բազինյանի ինքնապաշտպանության ակադեմիան և նաև պարում եմ BLACK STUDIO-ում: Ամռանը Քոբուլեթի քաղաքում պարի խմբով մասնակցեցինք մրցույթի և գրավեցինք 2-րդ մրցանակային տեղը, նաև արժանացանք հատուկ մրցանակի ժյուրիի կողմից: Ես կարծում եմ, որ մեկս մյուսից տարբերվում ենք մեր նախասիրություններով և զբաղմունքով:

Рубрика: Без рубрики
  1. Քո օրվա սկիզբը
  2. Նախագծեր
  3. Ընտանեկան նախագծեր
  4. Օրը ընտանիքի հետ  
  5. լրացուցիչ կրթության դասերը, որոնք իրավիճակից ելնելով ստիպված ես իրականացնել տանը
  6. Ինքնակրթություն
  7. Մարզական ժամ
  8. Օրվա ազատ ժամանակը
  9. Ինչ հետաքրքիր ժամանց կառաջարկես մյուսներին

    Իմ օրը սկսում եմ լվացվելով և նախաճաշելով: Այնուհետև եթե դաս ենք օնլայն  ունենում, անցնում եմ դասերիս: Մասնակցել եմ հեքիաթաշփոթ նախագծին, իսկ ընտանեկան նախագծին դեռ չեմ մասնակցել, կփորձեմ այն նկարների միջոցով ներկայացնել:

   Մայրս և հայրս աշխատում են, իսկ իմ օրվա մեծ մասն անցնում է տատիկիս հետ տանը փակված:

   Մարզվում եմ հայրիկիս հետ, քանի որ սպորտի չեմ հաճախում այս պահին:

   Իմ դասերից բացի, կարդում եմ գրքեր /օրինակ կարդացել եմ ,,Փոքրիկ իշխանը,,, Bолшебник изумрудного города,, գրքերը/, խաղում եմ

 լեգոներով, խաղում եմ ,,Ով է ուզում դառնալ միլլիոնատեր,, խաղը, ծնողներիս հետ խաղում եմ ,,Շաշկի,, նվագում եմ սինթեզով, դիտում եմ ֆիլմեր և մուլտֆիլմեր:

   Մյուսներին էլ կառաջարկեմ իրենք էլ խաղան ,,Ով է ուզում դառնալ միլլիոնատեր,, խաղը ինտեռնետով, քանի որ այն շատ հետաքրքիր է և շատ բան կարելի է սովորել այդ խաղից:

Рубрика: Без рубрики

Հեռավար-առցանց ուսուցման անհատական պլան

Անուն , ազգանուն, դասարան-Գրիգոր Ստեփանյան 6-3

  • Տեսադասեր՝ ըստ դասացուցակի — պարտադիր մասնակցում եմ
  • Ընտանեկան մարմնամարզություն (նշեք, եթե իրականացնում եք ) — հայրիկիս հետ կատարում եմ
  • Ընտանեկան նախագծեր (նշել, որ նախագծին եք մասնակցում) — չենք մասնակցել
  • Առարկայական նախագծեր(նշեք՝ինչ եք անում) — մասնակցել եմ մայրենիի հեքիաթաշփոթ նախագծին
  • Ինքնակրթություն (նշեք՝ինչ եք կարդում)- կարդացի վերջացրեցի ,,Bолшебник изумрудного города,, գիրքը
  • Բլոգային աշխատանք ( նշեք՝ի նչ աշխատանք եք տարել) – Յուրաքանչյուր տրված տնային աշխատանք կատարել եմ և տեղադրել բլոգումս
  • Լրացուցիչ կրթություն (երաժշտություն, սպորտ, օտար լեզուներ և այլն) – լրացուցիչ կրթություն չեմ ընտրել
  • Այլ աշխատանք (նշեք ինչ եք անում) – դասերից բացի թելադրություններ եմ գրում,  դիտում եմ ֆիլմեր, խաղում եմ լեգոներով նաև համակարգչային խաղեր
Рубрика: Без рубрики

Հենց սկզբից մասնակցել եմ մայրենիի օնլայն դասերին և ճիշտն ասած ես չէի իմանում, որ պետք է արդեն բոլոր դասերը օնլայն կատարենք և մի փոքր ուշացումով միացել եմ այսօր ռուսերենին և արդեն մի փոքր ընդմիջումներով  կատարել ենք մայրենի, բնագիտություն առարկաները:

Рубрика: Без рубрики

ԵՐԿՐԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԲԵՎԵՌՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Աշխատանքի նպատակը՝ որոշել Երկրի մագնիսական բեւեռների ուղղությունը:
Անհրաժեշտ սարքեր՝ ջրով լի թաս, ասեղ, խցան, հայտնի բեւեռներով մագնիս:
1. Թասը լցրե՛ք ջրով, խցանը գցե՛ք ջրի մեջ եւ դրե՛ք հորիզոնական սե- ղանի վրա:
2. Ասեղը հպե՛ք մագնիսին այնքան, մինչեւ մագնիսանա: Այնուհետեւ, փոխազդեցության մեջ դնելով մագնիսի հետ՝ որոշե՛ք ասեղի հյու- սիսային եւ հարավային բեւեռները: Հիշե՛ք, որ մագնիսների նույնանուն բեւեռներն իրար վանում են, տարանունները՝ ձգում:
3. Մագնիսը հեռացնելով՝ ասեղը զգուշորեն տեղադրե՛ք խցանի վրա: Պտտվելով` նա կկանգնի որոշակի դիրքում: Այդ դիրքում ասեղի հյուսիսային մագնիսական բեւեռին համապատասխանող ծայրը ցույց կտա Երկրի հյուսիսային աշխարհագրական բեւեռի ուղղությունը: Այդտեղ է գտնվում Երկրի հարավային մագնիսական բեւեռը: Ասեղի հակառակ ծայրն ուղղված կլինի դեպի Երկրի հյուսիսային մագնիսական բեւեռը, որը գտնվում է հարավային աշխարհագրական բեւեռում:
4. Որոշելով Երկրի հյուսիս-հարավ ուղղությունը` կարելի է գտնել նաեւ հորիզոնի մնացած կողմերը: Եթե դեմքով կանգնենք դեպի հյուսիս, ապա բացված աջ ձեռքը ցույց կտա արեւելք, իսկ ձախը՝ արեւմուտք:


1*Ի՞նչ է վառելանյութի ջերմարար ունակությունը: — Պինդ, հեղուկ կամ գազային վառելիքի այրման ժամանակ անջատվող ջերմության քանակը։


2*
Ինչո՞ւ է կայծակին միշտ ուղեկցում որոտ: — Օդային հոսանքների և ամպերի շփման հետևանքով ամպերում գոյանում են էլեկտրական լիցքեր,  ամպերի մի մասում գոյանում են դրական, իսկ մյուս մասում բացասական լիցքեր: Հենց այդ լիցքերի պարպման հետևանքով էլ առաջանում է կայծակը և որոտը:


3*Բեր սննդային շղթայի օրինակ, որ կազմված կլինի 4 օղակից: — Որդ —> ծիտ —> օձ —> անգղ