Рубрика: հայոց լեզու

Այս տարվա ընծաները

       Այս տարի, ինչպես և մյուս տարիները ես ստացել եմ բազմաթիվ ընծաներ: Այն ինչ ես ցանկանում եմ, գրեթե բոլորն իրականանում է: Սիրում եմ այն յուրաքանչյուր իրը, որ ես ստանում եմ: Այն օգտագործում եմ շատ խնամքով: Ստացել եմ էլեկտրոնային դաշնամուր, քանի որ շատ եմ սիրում նվագել, ստացել եմ հեծանիվ, որն ամբողջ ամառ մեծ սիրով քշել եմ, ստացել եմ բազմաթիվ լեգոներ, որոնք շատ մեծ սիրով հավաքել եմ: Այս տարվա մի ընծա էլ համարում եմ այն, որ ես եկա այս դպրոց: Այս դպրոցում ամեն ինչ այլ է: Բոլորն ընկերական են և բոլորը՝ իրար հավասար: Ես շատ ուրախացա, երբ իմացա, որ այս դպրոցում համակարգիչներով են աշխատում: Այստեղ կա մեծ ընտրություն սպորտի ասպարեզում: Այս տարի ես ևս երկու ընծա արեցի իմ ծնողներին, մեկն այն էր, որ  ես ըմբշամարտի ոլորտում ունեցա ձեռքբերումներ, իսկ մյուսը, որ պարի ստուդիայով մեկնելով Քոբուլեթի՝  գրավեցինք երկրորդ տեղը: Ինձ համար կյանքի նման ընծաները արդեն իսկ մեծ ձեռքբերումներ են համարվում:

Լրացուցիչ կրթություն (տանը)

  • Առաջարկում եմ նաև ամանորյա հեքիաթների թեմաներ.
    • Ձմեռ պապի գաղտնիքը,
    • Երբ գողացան Նոր տարին,
    • Ձյունանուշի առաջարկը,
    • Կախարդական տոնածառը:

Կախարդական տոնածառը

        Կար չկար մի փոքրիկ աղջիկ կար, նրա անունը Մարի էր: Նա շատ գեղեցիկ էր և շատ բարի: Նա ապրում էր իր մայրիկի և տատիկի հետ, ուներ նաև մի փոքրիկ շնիկ, որի անունը Ջոնի էր: Նրանք ապրում էին միասին շատ երջանիկ: Ամեն տարի Մարին անհամբերությամբ էր սպասում  Ամանորյա տոներին և ամանորյա հրաշքներին: Նա միշտ իր մայրիկի հետ զարդարում էր տոնածառը և երազանք պահում, որ միշտ լինեն միասին, առողջ ու երջանիկ: Նա ամեն տարի երազանք էր պահում տոնածառը զարդարելիս, և ամեն անգամ նրա երազանքները կատարվում էին: Սակայն այս տարի Մարիի համար կարծես թե կյանքն ավարտվել էր: Նրա մայրը հիվանդ էր: Նա ոչինչ չէր ցանկանում, նա միայն երազում էր, որպեսզի մայրիկը շուտ ապաքինվի և վերադառնա տուն: Մարին որոշում է և մենակ զարդարում  տոնածառը: Նա երազանք է պահում, որ մայրը Նոր տարին դիմավորի տանը՝ իրենց հետ: Մարին կիսաթաց աչքերով պառկում է քնելու:  Եվ ահա լույսը բացվում է: Դեկտեմբերի 31-ն էր: Մարին բացում է աչքերը և տեսնում մայրիկին իր կողքը նստած: Նա երջանկությունից ցնցվում է և բղավում: Մարին ամուր գրկում է մայրիկին և համբուրում: Նրանք Նոր տարին դիմավորում են միասին շատ ուրախ ու երջանիկ: Իսկ կախարդական տոնածառի վառվող լույսերն ավելի էին պայծառացնում նրանց երջանիկ ժպիտները:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s